has gloss | hye: Առանշահիկներ, Եռանշահիկներ, հայ իշխանական տոհմ Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում։ Առանշահիկները եղել են Կուր և Երասխ գետերի միջև տարածվող Աղվանք երկրամասի ժառանգական կառավարիչները։ Հայկական ավանդական պատմության համաձայն, Առանը Սյունյաց նախահայր Սիսակի սերնդից էր, հայկազուն, որին Վաղարշակ թագավորը հանձնարարեց «արևելյան հյուսիսային կողմի մեծ–անվանի բազմաբույր կուսակալությունը, Կուր կոչված մեծ գետի ընթացքով...» (Մովսես Խորենացի)։ Հայ Արշակունիների թագավորության վերացումից (428) հետո Առանշահիկները իրենց տոհմը հռչակեցին թագավորական։ Մատենագրական աղբյուրներում արդեն VIդ. Առանշահիկները հիշվում են «յազգէ թագաւորաց» կամ «արքայից զարմից»։ Առանշահիկներից Վաչե Բ–ն մասնակցել է Վարդանանց պատերազմին։ Աղվանից երկրամասը տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք ապրեց Վաչե Բ–ի եղբորորդի Վաչագան Բարեպաշտի գահակալման տարիներին (մոտ 487–510)։ Վերջինիս իշխանությունը տարածվում էր նաև Աղվանք կամ Ալբանիա երկրի վրա։ VIIդ. |